«Ժողովուրդ»-ը երեկ գրել էր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը դաժանաբար ծեծել էր Mercedes Sprint մակնիշի միկրոավտոբուսի վարորդ Արկադի Գրիգորյանին: Երեկ տեղեկացանք, որ Գրիգորյանին հրավիրել են ոստիկանություն: Զանգահարեցինք նրան՝ պարզելու համար, թե ինչու է գնացել ոստիկանության բաժին: Հեռախոսազանգին պատասխանեց Գրիգորյանի կինը եւ ասաց. «Շփոթել, կանչել են ոստիկանություն, որ ճիշտն ասեմ՝ խաբար էլ չեմ, չէ՛, չէ՛, ամեն ինչ նորմալ ա, լավ ա, շատ շնորհակալ ենք, չեմ ուզում խոսել»:
ՏԱՐԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ