Եթե Ծառուկյանը համարձակվի ինձ վախեցնել, արյան բաղնիք կսարքեմ իր համար. գնդապետ. 1in.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այս ամենը խոսում է Գագիկ Ծառուկյանի քաղաքական տհասության և անպատժելիությունից ու փողի շատությունից առաջացած ցինիզմի մասին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը՝ գնահատելով Գագիկ Ծառուկյանի դիմակավորված անձանց կողմից իր հանդեպ հնչեցված սպառնալիքները:

Հիշեցնենք, որ ամեն ինչ սկսվել էր այն բանից հետո, երբ գնդապետ Հովհաննիսյանը արձագանքել էր Սերժ Սարգսյանին և Սուրիկ Խաչատրյանին (Լիսկա) ծաղրող Zham.am կայքի «Քաղաքական տիկնիկներ» նյութին՝ իր հերթին, իր հոդվածում որոշ մանրամասներ վերհիշելով Գագիկ Ծառուկյանի անցյալից:

Չհանդուրժելով այդ քննադատությունը՝ մի քանի դիմակավորված անձինք նստել էին Հովհաննիսյանի մեքենան և, առանց անուններ նշելու, հորդորել այլևս այդպիսի հոդվածներ չգրել, հակառակ դեպքում, եթե իրենց հրամայեն, ապա իրենք ամեն ինչի ընդունակ են:

«Չի կարելի քննադատությունն ընդունել այդքան թշնամաբար և փորձել պատժել մարդկանց, ովքեր հարյուրապատիկ, հազարապատիկ ավելին են արել այս երկրի համար, քան ինքը: Նա իրեն շրջապատել է իրեն թագավոր անվանող սինլքորներով և սողուններով, որոնք այնքան են կեղծ գովեստներ շռայլել Ծառուկյանին, որ վերջինս արդեն ընդունում է, հավատացել է, որ իրականում ինքն այդպիսին է: Նա, կարող է, որպես հայր, ամուսին՝ լավ մարդ է, բայց որպես քաղաքական գործիչ՝ նա չկա: Ես այդ մարդկանց ասացի, որ եթե հանկարծ Ծառուկյան Գագիկը համարձակվի մտածել, որ կարող է Արցախյան ազատամարտով անցած գնդապետին վախեցնել, ապա ես արյան բաղանիք կսարքեմ իր համար: Ես այդպես եմ պատասխանել նրանց»,- նկատեց Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում




Լրահոս