ՀԱՊԱՂՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ընտրությունների արդյունքները չի կարելի գոհացուցիչ համարել, որովհետեւ   մրցակցությունը սահմանափակվեց, իսկ ՀՀԿ-ն պահպանեց իր մենաշնորհը, այն  է՝ միայնակ  որոշումներ  կայացնելը»,-այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Քաղաքագետների միության  նախագահ,  միասնական շտաբի ղեկավար, ԲՀԿ ընտրացուցակով պատգամավոր ընտրված Հմայակ Հովհաննիսյանը: Թեեւ նա նախապես ասել էր, որ մայիսի 10-ին շտաբը հանդես կգա ամփոփիչ հայտարարությամբ, այնուամենայնիվ, շտաբը եւս հապաղում է: «Փաստ չէ, որ մենք հենց վաղը (արդեն այսօր) հանդես կգանք հայտարարությամբ: Բայց որ կլինի հայտարարություն, դա հաստատ է, եւ հայտարարությամբ շտաբի անդամ ուժերը կգնահատեն ընտրությունների արդյունքները եւ ընթացքը»,-ասաց  Հովհաննիսյանը:




Լրահոս