Գագիկ Ծառուկյանին շանտա՞ժ են անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գնդապես Վոլոդյա Հովհաննիսյանը 1.in.am-ի հետ զրույցում հայտարարել էր, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դիմակավորված անձինք իր հանդեպ սպառնալիքներ են հնչեցրել: Այս առնչությամբ, Armlur.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց.

«Ոչ մի կերպ չեմ անդրադառնալու այդ լուրերին, որովհետև ոչ ցանկություն, ոչ էլ կոմպետենտություն ունեմ հիմարություններ մեկնաբանելու»:

Մեր այն հարցին, թե որն է պատճառը, որ ԲՀԿ առաջնորդի մասին նման լուրեր են տարածվում, Տ. Ուրիխանյանը նշեց.

«Կպատասխանեմ՝ առաջարկելով, որ դուք ինքներդ գտնեք պատասխանը, թե ինչու են այն ուժի առաջնորդի մասին, ում թիմն ասում է, որ երկրում կա պրոբլեմ, պրոբլեմում մեղավոր է իշխանությունը և, թե ինչու են այդ մարդու նկատմամբ ճղճիմ, մանր և մեկնաբանության ոչ արժանի խոսակցություններ նետում դաշտ: Ինչու են դա անում հարցը թող մնա հռետորական հանրության համար», – ընդգծեց նա:




Լրահոս