«Առավոտ»-ի տեղեկացմամբ` Գիտությունների ազգային ակադեմիայի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մասնագետները, ուսումնասիրելով Կապանի ու Քաջարանի շրջակա միջավայրը, հանգել են եզրակացության, որ այս համայնքների բնակիչների շրջակա միջավայրը մարդու առողջության համար լուրջ վտանգ է ներկայացնում: Հայտնաբերվել են ծանր մետաղներ, որոնք օդում, ջրում եւ հողում վտանգահարույց են բոլոր կենդանի օրգանիզմների համար: Հետազոտությունների արդյունքում նաեւ պարզվել է, որ տեղում աճեցվող բոլոր մշակաբույսերում կան թույլատրելիից բարձր խտություններով սնդիկ, մկնդեղ եւ նիկել։ Այդտեղից էլ ծանր մետաղները «հյուրընկալվում» են կաթին ու մսին, որից հետո՝ ներխուժում մարդու օրգանիզմ։
ՎՏԱՆԳԱՎՈՐ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ