ՀՅԴ-ն եռյակին երբեք թույլ չի տա իր հետ այդ ոճով խոսել. Ա. Ռուստամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եռյակի աշխատաոճը մեզ համար բացարձակապես անընդունելի է: «Դաշնակցությունը» երբեք թույլ չի տա իր հետ այդ ոճով խոսել: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Մենք միանում ենք այն բոլոր նախաձեռնություններին, որոնց մեջ մենք դերակատար ենք եղել, որը մեզ հետ քննարկվել է: Եթե մեզ հետ չի քննարկվել, դեմ են տալիս ինչ-որ թուղթ ստորագրել, մենք երբեք դա չենք անի և չենք էլ արել», – ընդգծեց նա:

Լրագրողների այն դիտարկմանը, թե միգուցե եռյակը կարծում է, որ ՀՅԴ-ը համագործակցում է իշխանությունների հետ: «Իշխանությունների հետ բանակցությունների մեջ իրենք էլ են: Իրենք էլ իրենց հարցերի շուրջ են բանակցում, հետո կերևա», – նշեց նա:

Իսկ այն հարցին, թե արդյոք սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ Ս. Սարգսյանի դիրքորոշումը հետաձգվել է Եռյակի ճնշման տակ, Ռուստամյանը պատասխանեց.

«Քաղաքական կոնսլուտացիաների փուլն է: Ես չեմ կարծում, որ այստեղ ճնշումների խնդիր կա, այստեղ ընդամենը ընթացակարգի տրամաբանական շարունակությունն է»:




Լրահոս