Կալիֆորնիայի գիտնականները հետազոտություններ են անցկացրել և հայտնաբերել, որ տղամարդկանց համար բարձր կալորիականություն ունեցող կերակուրը շատ ավելի վնասակար է, քան կանանց համար:
Փորձը ցույց է տվել, որ յուղոտ կերակուրը շատ վատ է անդրադարձել կրծող կենդանիների արուների վրա՝ նրանց մոտ առաջացնելով սրտանոթային հիվանդություններ և ուղեղի բորբոքում: Էգերի վրա վտանգավոր կերակուրն ազդեցություն չի գործել՝ նրանց մոտ ոչ մի հետանք չի առաջացել:
Գիտնականներն ուշադրություն են հրավիրում կանացի օրգանիզմի պաշտպանիչ մեխանիզմների վրա, սակայն մշտապես չարաշահել յուղոտ կերակուրը, միևնույն է, խորհուրդ չեն տալիս. տեղեկացնում է Myjane կայքը:
Տղամարդկանց սննդակարգը պետք է ավելի խիստ լինի: Ճիշտ սննդակարգը հավելյալ քաշի դեմ լավագույն պաշտպանությունն է. տեղեկացնում է rosbalt.ru-ն: