![](https://armlur.am/wp-content/uploads/2000/05/02//24905.jpg)
«Մեր քվեների քանակն այնքան մեծ չէ, որ հնարավորություն տա կյանքի կոչել մեր բոլոր նախընտրական ծրագրերը»:
Ահա՜: Խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին, եւ «խասիաթի համաձայն»՝ ՕԵԿ-ն առաջինը հրաժարվեց իր նախընտրական խոստումներից: Արթուր Բաղդասարյանին դեռ մի քանի օր առաջ թվում էր, թե ինքը կախարդական փայտիկ ունի, ու թեթեւ հպումով մայիսի 6-ից հետո ավանդների, աշխատավարձերի, կենսաթոշակների աճը կեռապատկվի, իսկ Հայաստանն էլ հայտնի հեքիաթի ոսկե քաղաքը կդառնա: Մինչդեռ խոստումներ իրականացնելու ժամկետի սկիզբն ՕԵԿ-ը սկսում է տհաճ անակնկալով՝ առանց այն էլ փոքրաթիվ ընտրազանգվածին հասկացնելով, որ իր հետ հույսեր կապելն անիմաստ է: Ափսոս էին հեռախոսները: