United World Wrestling-ն հրապարակել է ըմբիշների դասակարգման նոր աղյուսակը:
Արթուր Ալեքսանյանը պահպանել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի 98 կգ քաշային կարգի առաջատարի դիրքը: Արսեն Ջուլֆալակյանը 75 կգ քաշայինների պայքարում բարձրացել է երկրորդ հորիզոնական:
Հունահռոմականների ցուցակում Հայաստանի մյուս ներկայացուցիչներից են Վարշամ Բորանյանը ( 8-րդ տեղ 71 կգ քաշայինների պայքար),Արամ Ջուլֆալակյանը ( 66կգ, 12-րդն է), Ռոման Ամոյան (59 կգ 16-րդ տեղը):