
«Մեր ամենամեծ քննադատը մենք ենք եղել»:
ՀՀԿ-ն, ինչպես միշտ, սխալվում է. իշխող այդ կուսակցությունը ոչ միայն ինքնաքննադատությամբ չի զբաղվում, այլեւ ուրիշների քննադատություններից էլ է հրաժարվում: Վկան իրավիճակն է, որն այդպես էլ չի փոխվում, այլապես ինքնաքննադատությունն այնպիսի մեծ շնորհ կհամարվեր (առավել եւս իշխող կուսակցության պարագայում), որ բազմաթիվ հարցեր ինքնաբերաբար լուծված կլինեին: Ու հիմա էլ Հերմինե Նաղդալյանը, ոչ թե ինքն իր կուսակցությունից գոհ, հայտարարություններ կաներ, այլ ՀՀԿ քաղաքական մրցակիցներին շնորհակալություն կհայտներ: Բայց ստացվեց՝ ինչպես միշտ: ՀՀԿ-ն գոհ է իր արածից՝ պարտադրելով գոհանալ նաեւ մյուսներին: