Երեկ վիրտուալ կյանքում՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, բացի շնորհավորանքներից՝ նվիրված Շուշիի ազատագրմանն ու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին, նաեւ քաղաքական հետաքրքիր մտքեր էին թեւածում:
Մեր գործընկեր Նաիրա Մամիկոնյանը, հղում անելով Արմեն Արզումանյանի հեղինակային իրավունքին, գրել է. «Խեղճ Եգիպտոս, բուրգերի երկիր էիր` դարձար ռագատկի քար»:
Օգտատեր Արգիշտի Կիվիրյանն այսպիսի հետաքրքիր եզրակացություն է արել. «Չորս տարվա համառ պայքարից հետո Հայ Ազգային Կոնգրեսին վերջապես հաջողվեց նվաճել Ազգային Ժողովի 7 պատգամավորական մանդատ, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ ՀԱԿ-ին…»: Այս խոսքերին արձագանքել է Հովհաննես Նազարեթյանը՝ հարցադրումով. «Ձեր կարծիքով դա նվաճո՞ւմ է մի ուժի համար, որը պայքարում է իշխանափոխության համար»:
ԱԺ պատգամավորի մանդատի վերջին օրերի վայելքն ապրող «Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը շնորհակալական խոսքերով է հանդես եկել. «Իմ շատ սիրելի ընկերներ: Ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել Ձեր ջերմ խոսքերի, սատարման համար: Իմ կյանքում այս ընտրությունը անմոռանալի է, քանի որ առաջադրված էի նաեւ մեծամասնական ընտրակարգով, ինքս ինձ ու իմ կարողությունները փորձելու բացառիկ հնարավորություն ունեցա: Ինձ ձայն է տվել շուրջ 10.000 քաղաքացի, որոնց ես միայն բուկլետ էի բաժանել: Երախտապարտ եմ նրանց բոլորին իրենց տված քվեի համար»:
Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանն էլ կանխատեսել է. «Ապագա կոալիցիայի մասին այսօր բոլորը մի տեսակ կասկածանքներով են խոսում: Ես, օրինակ, ոչ մի կասկած չունեմ, որ ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ կոալիցիան կպահպանվի նույն տեսքով, որովհետեւ ՏսՌչՈՐւ ՏտտՏջՌՓՌՏվպՐ ՑՏՋպ րՈՎՏպ, փՑՏ Ռ պՉՐպռ ՊՉՏՐվՌՍ»: Քոչարյանի դիտարկմանն արձագանքելով՝ Աշոտ Մեժլումյանը գրել է. «Կոալիցիան ՀՀԿ-ին պետք ա նրա համար, որ նոր կոալիցիոն անդամներին ՕԵԿ-ի օրը գցի»:
Օգտատեր Զորհապ Եգանյանն էլ, հավանաբար «մասնաբաժին» ունենալով սպորտային կոշիկների տեղական արտադրության մեջ, ահա այսպիսի միտք էր հայտնել. «Եղվարդում արտադրվում են լավ որակի սպորտային կոշիկներ, լավ կլինի բոլորս գնենք մերը»: Եգանյանի խոսքին արձագանքել է մեր գործընկեր Գրիշա Բալասանյանը՝ ասելով. «Փաստորեն մեկ ընտրողը բոթասի գին ունի?????????? ՃՃՃՃՃ»: Լիլիթ Մխիթարյանն էլ հիշեցրել է. «Խորհրդային տարիներից է գործում այդ ֆիրման՝ այն ժամանակ Adidas էին կարում ու ասում էին շատ լավն ա, դե հիմա էլ adidas-ի սարքերից մնացած կլինի էլի»: Դավիթ Հովհաննիսյանն էլ ավելացնում է. «Ընդհանրապես որ էդ 100 թվի մոդելը թարգեին ու նորմալ ամորտիզացիայով սպորտային կոշիկներ արտադրեին, վատ չէր լինի… Արդեն մերը կգնեինք…»:
«ԲՈԹԱՍՆԵՐՈՎ»՝ ԿՈԱԼԻՑԻԱՅՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ