Ազգային ժողովում հիշեցին Կոնչիտային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես չգիտեմ` Միացյալ նահանգներում ինչ են սովորեցնում բոլոր այնտեղ մեկնած ուսանողներին»,-Ազգային ժողովում Զարուհի Փոստանջյանի ելույթից հետո այսպես ասաց ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Ըստ նրա` Փոստանջյանի ելույթը դավաճանության դրսևորում է այն ժամանակ, երբ մեր երկրի սահմաններին է մոտենում պատերազմը: Տեղից արձագանքեց Փոստանջյանը, իսկ ՀՀԿ պատգամավորն էլ նետեց. «Բուժվե՛ք և տեղից մի՛ խանգարեք»:

«Պետք է ասել, որ այո, պետք է աջակցենք մարդու իրավունքների պաշտպանին, բայց այնտեղ, որտեղ կա ռացիոնալ բողոք: Մենք չենք կարող ձեզ աջակցել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ձեր «Փոխըմբռման հուշագիրը նույնասեռականության ոլորտում ընդգրկված» մի շարք կազակերպությունների միջև: Այդ կազմակերպությունները հետպանդում էին Ինգա և Անուշ Արշակյաններին, որ իրենց թույլ տվեցին ասել, որ զզվում են Կոնչիտայից, ես էլ եմ զզվում Կոնչիտայից, հետո ի՞նչ»:

Դիմելով Փոստանջյանին՝ նա նշեց. «Փա՛ռք Աստծո, որ երկիրը ձեզ չենք տվել, թե չէ կոնչիտաներին կբերեիք, իշխանության գլուխ կդնեիք»:




Լրահոս