«Ավետարան են կարդում, ասում է` ոչխարը փախչում է». Զ. Փոստանջյանի և Էդ. Շարմազանովի բանավեճը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի քննարկման ժամանակ ԱԺ-ի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անջատեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսափողը: Ապա իր ելույթում Շարմազանովը նշեց, թե վատ չի զգում, որ իրեն դասեր են տալիս. «Խնդիր չկա, եթե խելացի ու իրական դասեր են տալիս, որևէ խնդիր չկա, մենք բոլորս պատրաստ ենք սովորելու, բայց չենք սիրում, երբ որ մեզ սովորեցնում են, մանավանդ երբ սովորեցնում են վատ բան, մի ուղի, որ օրինականության հետ կապ չունի»,-ընդգծեց  նա:

«Այստեղ իմ գործընկերները առաջ քաշեցին խոսքի ազատության առաջնահերթության մասին իրենց թեզը: Եթե խոսքի ազատությունն այնպիսին է, ինչպիսին դուք եք հասկանում, ցավում եմ  ձեր և խոսքի ազատության պաշտպանների համար, որովհետև խոսքի ազատությունն ու անարխիան տարբեր բաներ են: Եթե ձեր կարծիքով մարդկանց հանցագործ անվանելը վիրավորանք չէ, դա ձեր խնդիրն է, մարդ կա` երեսին թքում ես, ասում է` անձրև է գալիս», – հավելեց նա:

Շարմազանովին սկսեց տեղից արձագանքել Փոստանջյանը, ինչին ի պատասխան ԱԺ-ի փոխնախագահը նշեց. «Ավետարան են կարդում, ասում է` ոչխարը փախչում է»:




Լրահոս