Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մարիո Բասլերն անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիա»-ի անհաջող ելույթներին:
«Չեմ կարծում, որ Կլոպին պաշտոնանկ են անելու: Նա շատ մեծ նշանակություն ունի «Բորուսիա»-ի ու նրա երկրպագուների համար: Հնարավոր է, որ այսպիսի իրավիճակում հայտնված ցանկացած այլ մարզիչ պետք է մտահոգվեր իր ապագայի առթիվ, բայց ոչ Կլոպը:
Նա պետք է հանի թիմը ճգնաժամային դրությունից: Նրանից բացի՝ ոչ ոք չի կարող դա անել: Կարծում եմ՝ խաղայինից զատ՝ թիմն ունի նաև հոգեբանական խնդիրներ»,- ասել է Բասլերը: