Նախկին «Հայեր» խմբի անդամ Նելլին եւ նրա ֆուտբոլիստ ամուսինն օրերս ծնողներ են դարձել. լույս աշխարհ է եկել զույգի առաջնեկը: Նորաթուխ մայրիկը հայտնել է, որ աղջկան անվանել են Անահիտ` ի պատիվ հորական ու մորական տատիկների: Փոքրիկը ծնվել է 2,5 կգ քաշով եւ, ինչպես նշել է Նելլին, շատ նման է իր ամուսնուն: Նրանք այժմ բնակվում են Լեհաստանի Կալիշ քաղաքում, որտեղ ծննդաբերել է երգչուհին: Նելլիի փոխանցմամբ` տեղափոխության պատճառն ամուսնու կարիերան է. նա պայմանագիր է կնքել լեհական «Կալիսիա» ֆուտբոլային թիմի հետ:
ԱՌԱՋՆԵԿԸ ԾՆՎԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ