ՓԱՌԱՏՈՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 25-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճի ճեմասրահում տեղի կունենան «Հայաստանի երեւանյան նորաձեւության շաբաթ» փառատոնն ու նորաձեւության-դիզայնի ոլորտում ազգային չորրորդ մրցանակաբաշխությունը: Երեկոյի ընթացքում կցուցադրվեն հայտնի մոդելավորողների եւ խանութ-սրահների հավաքածուները: Միջոցառմանը հրավիրված են շոու բիզնեսի ներկայացուցիչներ` երգիչներ, դերասաններ, հաղորդավարներ, ինչպես նաեւ գործարարներ, քաղաքական գործիչներ եւ այլ հյուրեր:
Ինչպես հայտնել է «Հայաստանի երեւանյան նորաձեւության շաբաթ» նախագծի հիմնադիր Արման Անտոնյանը, վկայականներ են տրվելու վերջին տարիների ընթացքում Հայաստանում նորաձեւության եւ դիզայնի ոլորտի զարգացման մեջ իրենց ավանդն ունեցած 10 անհատի: Նշենք, որ փառատոնը 2010թ. Մոսկվայում մեծ շուքով նշել է գործունեության 10-րդ տարեդարձը` հայ եւ ռուս հայտնի անձանց մասնակցությամբ: «2000-ից ի վեր փառատոնին մասնակցել են հայ եւ այլազգի կայացած բազմաթիվ մոդելավորողներ եւ ավարտական կուրսերի ավելի քան 200 ուսանող-դիզայներ` փորձի ձեռքբերման, փոխանակման եւ ինքնահաստատվելու նպատակով»,-նշել է Արման Անտոնյանը:




Լրահոս