Երբ աղջիկ փախցնելու համար համախմբվում են հեռու-մոտիկ բարեկամները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի Սևանի նստավայր վարույթ է ընդունվել ՀՀ ՔՕ 131 հոդվածի 1-ին մասի (մի խումբ անձանց կողմից անչափահասին առևանգելը) հատկանիշներով քրգործ:

Այսպես, Armlur.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի 29-ամյա բնակիչ Էդգար Մկրտչյանն իր հարազատների՝ երկու հարսների և հորեղբոր փեսայի հետ նախապես պայմանավորվելով՝ փորձել է առևանգել անչափահաս՝ 15-ամյա Անիին (անունը փոխված է):

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Էդգարը, գտնվելով զինծառայության մեջ, սույն թվականի հունվարից ամուսնության նպատակով բացահայտ սիրահետել է Անիին, սակայն մերժում ստանալով՝ առևանգել է նրան, բռնություն գործադրել: Սակայն, չկարողանալով նպատակն ավարտին հասցնել, փախուստի է դիմել: Ի դեպ, բռնություն գործադրելու հետևանքով անչափահաս աղջկա առողջությանը թեթև վնաս է հասցվել:

Քրգործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին:




Լրահոս