ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մեծ տղայիս ծնվելու ժամանակ ծննդյան վկայականի մեջ ազգանունը սխալ էին գրել՝ Հովհաննեսյանի փոխարեն գրել էին Հովհաննիսյան: Այդ ժամանակ ուշադրություն չդարձրինք այդ մեկ տառին, բայց հիմա տղայիս անձնագիր ստանալու ժամանակն է, եւ ուզում ենք, որ ճիշտը գրեն, բայց ասացին, որ ազգանունը պետք է փոխվի, առանց փոխելու` իրենք իրավասու չեն այլ բան գրել: Խնդրում եմ ասել, թե  ինչպես է դա արվում:

Աննա Հովհաննեսյան, 36 տարեկան, տնային տնտեսուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. Արխիվում տվյալ մարդու տվյալներն արդեն այդպես են պահպանված, եւ սխալ գրվածի դեպքում ուղղման գործ պետք է կազմվի: Նրանք պետք է դիմեն քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժին (ՔԿԱԳ-ԶԱԳՍ)՝ ներկայացնելով հետեւյալ փաստաթղթերը.
1. ընտանիքի մնացած անդամների անձնագրերն ու ծննդականները,
2. ինքնակենսագրական,
3. երկու լուսանկար,
4. տեղեկանք բնակության վայրից:
Այնուհետեւ պետք է լրացնեն դիմումի հաստատված ձեւը, որը կա քաղաքացիական կացության ակտերի գրանցման բոլոր բաժիններում:

Էրեբունի վարչական շրջանի ՔԿԱԳ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անվան կամ ազգանվան մեջ սրբագրումներ կատարելը մեր ժամանակներում բավական տարածված է դարձել: Սակայն դա, ինչպես երեւում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի ներկայացրած պատասխանից, այնքան էլ հեշտ չէ: Այսուհանդերձ, եթե քաղաքացին նման ցանկություն ունի, լավ է, որ ՔԿԱԳ-ի նշած պահանջներն ապահովելուց  հետո կարող է հասնել իր նպատակին:




Լրահոս