
ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը կտրուկ դեմ է, որպեսզի ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը պատգամավորի մանդատ ստանա: “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ Սարգսյանն ասել է, թե բացառվում է, որ Հմայակ Հովհաննիսյանը խորհրդարան մտնի: Պատճառն այն է, որ Սարգսյանը դժգոհ է Հովհաննիսյանի պահվածքից և ասել է, թե նա “անաղուհաց” մարդ է և իր տարիների արածները չի գնահատել: Հովհաննիսյանը ,”Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասել է, թե ինքը տեղյակ չէ այդ զրույցից. “Եթե Սերժ Սարգսյանը զբաղվում է այդ հարցով, ապա երևի իր կյանքն ավելի հետաքրքիր դարձնելու համար պետք է, որ, այնուամենայնիվ, պահպանեմ իմ մանդատը”: