Ընտրություններից անցել է մեկ շաբաթ, իսկ քաղաքական ուժերն ու մեծամասնական թեկնածուներն արդեն ծախսած գումարները սկսել են վերադարձնել: Այն, որ բաժանված ընտրակաշառքը կարճ ժամանակում կհասցնեն հետ վերադարձնել և որ տված 10 կամ 20 հազարական դրամները թանկ են նստելու ժողովրդի վրա, դրանում չենք կասկածում: Եվ այսպես, փողերը կայծակնային արգությամբ սկսել է հետ հավաքել պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Վերջինիս պատկանող Երևան Սիթի-ներում ապրանքների գները անհամեմատ թանկացել են: Աճել է հատկապես այն ապրանքների գները, որն ինքն անձամբ է ներկրում: Բնակիչները, որոնք մայիսի 6-ին վերցնում էին 10-20 հազար դրամը, արդեն զանգահարում են խմբագրություն և բողոքում, օրինակ, շաքարավազի, բանջարեղենի և այլ ապրանքատեսակների գներից: Ի դեպ, որոշ գազալցակայաններում էլ սկսել են գազը սովորականից քիչ լիցքավորել,- գրել է թերթը:
Երկիր. Սամվել Ալեքսանյանը սկսել է կայծակնային արագությամբ հետ «հավաքել» իր բաժանած ընտրակաշառքը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ