Ժողովուրդ. Չի բացառվում, որ Հայ ազգային կոնգրեսն առաջիկայում վերաձևումների ենթարկվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չի բացառվում, որ Հայ ազգային կոնգրեսն առաջիկայումվերաձևումների ենթարկվի: Ժողովուրդ-ի աղբյուրների վկայությամբ` Հայ ազգային կոնգրեսում քննարկում են ընդդիմադիր կառույցը նոր ձևաչափով վերակազմավորելու հարցը: ՀԱԿ-ում բացահայտ դժգոհություն կա, որ 18 կուսակցությունների միավորումն, ըստ էության, արդեն ձևական է, իրականում նրանց շատ քիչ մասն է իրապես գործում, և կան անկուսակցական գործիչներ, որոնք իրենց կատարած աշխատանքով չեն զիջում կուսակցություններին: Երեկ` Կոնգրեսում կայացած փակ նիստի ժամանակ, քննարկվել են առաջացած խնդիրների լուծման արդյունավետ ուղիները: Ներկաներից մեկը հուսադրել է մյուսներին, թե ,մենք վաղուց գիտեինք` ովքեր են դուրս գալու ՀԱԿ-ից, պարզապես նրանք մեկ-մեկ են դուրս գալիս, որ աղմուկն ավելի մեծ լինիե: Այսպիսով` որոշվել է վերաձևել Կոնգրեսը:




Լրահոս