Սամվել Ալեքսանյանի անվճար լավաշները` միայն անձնագրերով. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող կիսակառույց «Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնում արդեն մեծ հերթեր են գոյանում: Բանն այն է, որ պատգամավորը մոլի տաղավարներից մեկում հացի արտադրամաս է բացել ու համայնքի բնակիչներին անվճար լավաշ է բաժանում: Օրերս էլ արտադրամասի պատին այսպիսի գրություն է հայտնվել` «Լավաշը տրվում է միայն Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիներին: Խնդրում ենք ներկայանալ անձնագրերով»: Պարզվում է` անվճար լավաշից փորձել են օգտվել նաև այլ համայնքների բնակիչները, ինչը բարերարին ստիպել է այդպիսի սահմանափակումներ դնել»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս