Նախորդ մրցաշրջանի արդյունքներով՝ «Ինտեր»-ի վնասները կազմել են 87 մլն եվրո: Ակումբի ղեկավարությունը մտահոգված է ներկայիս վիճակով: Իտալական ակումբը կարող է պատժվել ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար:
Եթե Վալտեր Մացարիի սաները կարողանան հաջող հանդես գալ ընթացիկ մրցաշրջանի եվրագավաթների խաղարկությունում, թիմի եկամուտները կավելանան: