
Հայաստանի տարածքում երկրաշարժ է գրանցվել: Ինչպես հայտնում է Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը, 3 բալանոց ուժգնությամբ ստորերկրյա ցնցումը գրանցվել է մայիսի 15-ին, ժամը 08:13-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Շորժա քաղաքից (Սեւան) 9 կմ հարավ-արեւելք:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա: Ստորերկրյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ` ըստ ՄՍԿ-64 (MSK-64) սանդղակի: