Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները Կիևում ձերբակալել են երկու ադրբեջանցու, ովքեր կասկածվում են մարդկանց օրգանները հետագա վաճառքի համար օգտագործող միջազգային հանցավոր խմբավորմանը պատկանելու մեջ. տեղեկացնում է ТАСС-ը:
«Հանցագործները հավաքագրում էին պոտենցիալ դոնորներին գյուղական շրջանի անապահով բնակիչների թվից և ուղարկում մարդկանց Ասիա և Լատինական Ամերիկա՝ օրգանների փոխպատվաստման ապօրինի վիրահատությունների իրականացման համար: 2010-2014թթ. ընթացքում նրանք արտասահման են ուղարկել Ուկրաինայի, Հայաստանի, Լիտվայի և Ռուսաստանի մոտ 50 քաղաքացու», – ասվում է ՈւԱԾ-ի հայտարարությունում: