Վնուկովոյում Falcon ինքնաթիռի հետ բախված ձնահավաք մեքենայի վարորդը հարբած է եղել: Այդ մասին ТАСС հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: Նա հավանական է համարել նաև օդանավակայանի մի քանի աշխատակցի՝ մինչև քննության ավարտը աշխատանքից ազատելը:
«Կատարվածի հավանական վարկածներից են դիսպետչերի սխալը և ձնահավաք մեքենայի վարորդի գործողությունները, ինչպես նաև՝ եղանակային պայմանները և օդաչուի սխալը», – հայտնել է Մարկինը:
Հիշեցնենք, որ երեքշաբթի վաղ առավոտյան ձնահավաք մեքենայի հետ բախվելու պատճառով վթարվել և այրվել է Falcon օդանավը: Վթարի արդյունքում զոհվել են ֆրանսիական Total ընկերության նախագահը և օդանավի անձնակազմի երեք անդամները: