Կանադայի ոստիկանները գնդակահարել են 2 զինվորականների վրաերթի ենթարկածին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանադական Քվեբեկ նահանգի Սեն-Ժան-սյուր-Ռիշելյե քաղաքում ոստիկանությունը գնդակահարել է տղամարդու, ով իր մեքենայով վրաերթի էր ենթարկել այդ երկրի երկու զինվորականների: Այդ մասին տեղեկացրել է CTV հեռուստաալիքը:

Դեպքը տեղի է ունեցել քաղաքի առևտրի կենտրոններից մեկի ավտոկայանատեղիի մոտակաքում: Զինվորականների վրաերթի ենթարկելուց անմիջապես հետո հանցագործը փախուստի է դիմել: Այն բանից հետո, երբ ոստիկանությունը սկսել է հետապնդել իր մեքենան, վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի արդյունքում մեքենան շրջվել է: Ոստիկանության հետ բախման ընթացքում տղամարդը գնդակահարվել է: Սպանվածը 25 տարեկան է, նրա մոտ դանակ է հայտնաբերվել, նշում է հեռուստաալիքը:

Տուժած զինվորները գտնվում են հիվանդանոցում, նրանցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է:

Կանադայի իրավապահները կասկածում են, որ կատարվածը կարող է ահաբեկչական գործողություն լինել: Նշվում է, որ սեպտեմբերի վերջին «Իսլամական պետությունը» կոչ է արել սպանել արևմտյան երկրների քաղաքացիներին, այդ թվում նաև՝ կանադացիներին:




Լրահոս