Իսրայելի գյուղատնտեսության եւ գյուղական զարգացման նախարար Օրիթ Նոկեդի հրավերով մայիսի 16-19-ը Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Իսրայել:
Գյուղնախարարության մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում կքննարկվեն գյուղատնտեսության բնագավառում հայ-իսրայելական համագործակցության զարգացման հեռանկարները, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, կստորագրվի “Հայաստանի կառավարության եւ Իսրայելի կառավարության միջեւ գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին” համաձայնագիրը: Կկայանան այցելություններ ագրոպարենային բնագավառի ձեռնարկություններ, ինչպես նաեւ պատվիրակությունը կմասնակցի մայիսի 15-17-ը Թել-Ավիվում կայանալիք “Ագրիտեք” 18-րդ միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին: Ցուցահանդեսի շրջանակներում 2012 թվականի մայիսի 16-ին կայանալու է նախարարական կլոր սեղան, որին կմասնակցի Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Պատվիրակությունը հադիպումներ կունենա նաեւ հայ համայնքի հետ: