
ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ Սիբիրում այրվող անտառային մակերեսը հասել է 56.118 հեկտարի, այս պահի դրությամբ կրակի 127 օջախ կա, տեղեկացնում է “ՌԻԱ Նովոստի”-ն։ Գերատեսչության տվյալներով՝ մեկ օրվա ընթացքում մոտ 35 հազ հեկտարով ավելացել է մակերեսը, իսկ օջախների թիվն աճել է 50-ով։ Առավել մեծ մակերեսի հրդեհներ են գրանցվել Զաբայկալսկի երկրամասում։