«Սյունյաց տխրահռչակ մարզպետի խորհրդականը խոստացել է «արյան բաղնիքներ սարքել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում չկա մեկ ոլորտ, որտեղ մարդու իրավունքները խախտված չլինեն: Այս մասին այսօր ՄԻՊ զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Հայաստանում, ըստ պաշտոնական վիճակագրության, կա մեկ միլիոնից ավել աղքատ մարդ: Նրանք դժգոհությունների շարքում առաջինը մատնանշում են անարդարությունը, կոռուպցիան դատական համակարգում, իրավական համակարգի հանդեպ ունեցած անվստահությունը», – ընդգծեց նա:

Զոհրաբյանը հայտարարեց, թե չի կարծում, որ Հայաստանում կգտնվի մեկ քաղաքացի, ով կնշի՝ Հայաստանում դատական համակարգն արդար է:

«Հնարավոր չէ բացատրել, թե ինչպես կարող է անչափահաս Շահեն Հարությունյանին դատապարտել թեկուզ պայմանական ազատազրկման, մինչդեռ մեկ այլ երիտասարդի՝ Սյունյաց արքունիքից խիստ կոնկրետ հանցագործության համար պատժի չենթարկել: Ի դեպ, Սյունյաց տխրահռչակ մարզպետի տարեգիրը, գրագիրը, խորհրդականը տևական ժամանակ է հանդես է գալիս խիստ կոնկրետ սպառնալիքներով:

Այսօր էլ ցիտեմ, նա խոստացել է «արյան բաղնիքներ սարքել»: Ես հասկանում եմ, որ Սյունյացմարզպետին նման է ահաբեկելը, վախեցնելը, սպանելը: Եվ բնական է, որ նրա տարեգիրը պետք է այդպիսի լեքսիկոնով իր մտքի գոհարները շարադրել», – հայտարարեց նա:

Հիշեցնենք, որ Ս. Խաչատրյանի  խորհրդական, գնդապետ Վոլոդյա  Հովհաննիսյանը հայտարարել էր, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դիմակավորված անձինք իրեն անընդհատ սպառնում են:




Լրահոս