
Մայիսի 14-ին, ժամը 12.00-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 16 շենքի մոտ գտնվող կանգառից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը նույն պահին թիվ 13 երթուղային միկրոավտոբուսի սրահում մի տղամարդու գրպանից գողացել էր դրամապանակը՝ գումարով:
Ոստիկանությունից armlur.am-ին հայտնում են, որ գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: