Ոչ մեկի պաշտպանության կարիքը չունեմ. Կարեն Անդրեասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻՊ Կարեն Անդրեասյանը գտնում է, որ շատ հարցերում առաջընթաց կա, սակայն դա չի բավարարում ներկաներից և որևէ մեկին:

 «Դրա համար է, որ մեր ինստիտուտը եկել է այստեղ ու խնդրում է պաշտպանություն, սակայն պաշտպանություն Կարեն Անդրեասյանը չունի ոչ մեկից` ներկաներից կամ այլ անձանցից, ես դա չեմ խնդրել, պաշտպանություն ունի օմբուդսմենի ինստիտուտը, և դա շահերի պաշտպանություն է նշանակում», – նշեց նա:

Արձագանքելով պատգամավորների տեսակետներին, թե քիչ աշխատանք է կատարվել` Անդրեասյանն ասաց, որ ՄԻՊ-ը մեկն է, իսկ  խնդիրները, ոլորտները որոնք տրված են նրան՝ տասնյակներ:

«Եթե որևէ կառույց կամ պատգամավոր իր ամբիցիայից ցածր է տեսնում համագործակցել ոչ թե անձամբ իմ հետ, այլ՝ իմ տեղակալի, խորհրդականի, մեր աշխատակազմի հետ, առանց վրդովվելու՝ հայտնե՛ք, ես կփոխեմ իմ օրակարգը ու կգամ այնտեղ, ես ամեն տեղ ներկայանում եմ իմ աշխատակազմով»,-շեշտեց Անդրեասյանը:

Օմբուդսմենը նաև հայտարարեց, թե այստեղ անձնական հարձակման ձևով ուզում էին վնասել ՄԻՊ-ի ինստիտուտին: «Իմ կողմից մեղադրանք չի եղել և չի կարող լինել, որովհետև մարդու իրավունքների պաշտպանը չի մեղադրում, այլ պաշտպանում է, նույնիսկ եթե պետք է լինում ԱԺ-ին կամ պատգամավորներին», – հավելեց նա:




Լրահոս