
Մայիսի 15-ին, ժամը 04.52-ին ահա¬զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզում` Դիլիջանի “Շլորկուտ” կոչվող հանդամասում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ հրդեհ է բռնկվել նախկին անասնագոմում, որը ծառայում է որպես փայտամշակման արհեստանոց: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.36-ին, մարվել՝ 08.35-ին:
Ամբողջությամբ այրվել են արհեստանոցն ու գույքը` մոտ 100 քմ մակերեսով: