
Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, մայիսի 14-ի երեկոյան, խուզարկություն են կատարել նախկինում դատված, 46-ամյա Արթուր Ս.-ի բնակարանում, որտեղից հայտնաբերվել են տարբեր տարաներ՝ հեղուկներով եւ փոշենման զանգվածով: Ոստիկանության մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ Արթուր Ս.-ն հայտնել է, որ ինքը թմրամոլ է, իսկ հայտնաբերվածը դեղորայքից պատրաստված թմրամիջոց է: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: