ԱՄՆ-ն միլիոնավոր դոլարներ է վճարել երկիրը լքած նացիստներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի կառավարությունը միլիոնավոր դոլարներ է վճարել տասնյակ նացիստ հանցագործների այն բանից հետո, երբ նրանք հեռացել են երկրից;

Associated Press-ի հետաքննության տվյալներով՝ այդ նպաստները ստացողների թվում են համակենտրոնացման ճամբարների նախկին պահակները, ՍՍ-ի սպաներ և հրթիռներ կառուցող ինժեներ:

Նպաստների համար գումարները վճարվում էին ամերիկացիների կողմից վճարվող հարկերից:

Associated Press-ը նշում է, որ ըստ ամերիկյան կառավարության հետ ձեռք բերված համաձայնության՝ ռազմական հանցագործությունների մեջ կասկածվողները կամավոր կերպով հրաժարվում էին ԱՄՆ-ի քաղաքացիությունից և հեռանում երկրից:
Նպաստները պահպանելու որոշումն արագացրել է քաղաքացիությունից զրկելու գործընթացը և հնարավորություն է տվել մեծ թվով նացիստ հանցագործների լքել երկիրը:

Ռազմական հանցագործությունների կատարման մեջ կասկածվող 66 մարդկանցից առնվազն 38-ը հեռացել է ԱՄՆ-ից՝ շարունակելով նպաստ ստանալ երկրից մեկնելուց հետո:




Լրահոս