
Մարտի 19-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Բ. Հարությունյանին պատկանող թռչնանոցից գողացել են “Ժակո” տեսակի աֆրիկյան 4 թութակ: Մայիսի 12-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության ծառայողները գողությունը կատարելու կասկածանքով Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի մոտից բերման են ենթարկել 1956 թ. ծնված Գագիկ Ս.-ին, որը խոստովանել է հանցանքը:
Ոստիկանությունից armlur.am-ին հայտնում են, որ կատարվում է քննություն: