Սկանդալի հետևանքով Լեհաստանը կարտաքսի ռուսաստանցիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեհաստանի իշխանությունները կարող են երկրից արտաքսել Ռուսաստանի դիվանագետներին՝ երկու երկրների միջև ծագած լրտեսական սկանդալի պատճառով: Այդ մասին TVP2 հեռուստաալիքի եթերում հայտնել է երկրի վարչապետ Էվա Կոպաչը:

Նրա խոսքով, դիվանագետների արտաքսումը նման դեպքերում ընդուված գործելաոճ է: Արտաքսման մասին որոշում կարող է կայացվել հոկտեմբերի 21-ին:

Անցած շաբաթ լեհական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է Լեհաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպա, ով նաև իրավաբան է: Ձերբակալվածը ունի Ռուսաստանի և Լեհաստանի քաղաքացիություն և պատրաստվում էր դառնալ Սեյմի պատգամավոր:

Речь Посполита թերթը հայտնել էր, որ լրտեսական սկանդալի արդյունքում կարող են արտաքսվել ոչ միայն դիվանագետները, այլև Լեհաստանում աշխատող ռուսաստանցիները և ռուսաստանյան լրագրողները:




Լրահոս