
ԱՄՆ-ի Կալիֆորնիայի Համալսարանի գիտնականները պարզել են, որ մարիխուանայի օգտագործումը սկլերոզով տառապող հիվանդների մոտ կարող է թեթևացնել մկանային լարվածությունն։ Սկրելոզն ազդում է նյարդերը պաշտպանող նյարդաճարպային թաղանթների վրա, ինչը հանգեցնում է մի շարք շեղումների։ Գիտական փորձին մասնակցած մարդկանց միջին տարիքը եղել է 50 տարեկան։ Նրանց 50%-ը քայլելիս հենակներ է օգտագործել, իսկ 20%-ը՝ հաշմանդամային սայլակներ։ Պարզվել է, որ մարիխուանայի օգտագործումը երեք անգամ նվազեցնում է մկանային լարվածությունը։