Ազգային ժողովում այսօր ոչ իշխանական եռյակը հերթական նիստն է անցկացրել: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ սա կարելի է բնորոշել որպես «արտակարգ» խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է մեկ հարց:
Նրա խոսքով՝ սահմանամերձ համայնքի և հարակից օրենքների համատեղ փաթեթում ընդրգկվել են այլ օրենքներ, որոնց քննարկումն արտահերթ չէ ու կապ չունի սահմանամերձի հետ:
«Այն արտահերթը, որ ներկայացված է և քննարկվում է, մեկ փաթեթով է ներկայացված: Այնտեղ առկա օրենքներն անհրաժեշտ են, բայց արտահերթ ռեժիմով են բերել այնպիսի օրենքներ, որոնք կապ չունեն սահմանամերձ համայնքի օրենքի հետ:
«Նպատակը մեկն է` ժամանակ ձգել, ժամանկը լցնել օրենքներով, որպեսզի հնարավորություն չընձեռվի ընդդիմության արտահերթ կարգով ներկայացված հարցերը քննարկվեն», – ասաց Հակոբյանը: