
Team Breker ընկերությունը Քյոլնում աճուրդի է հանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մեխանիկական նմանակին: Աճուրդը կանցկացվի նոյեմբերի 14-15-ը:
Ռուսաստանի նախագահը պատկերված է սեղանի առջև նստած՝ փետուրը ձեռքին: Հեղինակների մտահղացմամբ, Պուտինը ստորագրում է Ղրիմը և Սևաստոպոլը ՌԴ կազմում ընդգրկելու օրենքը: Մեխանիկական Պուտինը կարողանում է շրջել գլուխը և ապակե աչքերը, կրում է դասական սև կոստյում և փաստաթղթերը ստորագրում է սագի փետուրով:
Մեխանիկական Պուտինի հեղինակն է շվեյցարացի տիկնիկագործ Քրիստիան Բային, տեղեկացնում է rosbalt.ru-ն: