Պարաօլիմպիկ խաղերի չեմպիոն թեթևատլետ Օսկար Պիստորիուսն ընկերուհու ոչ կանխամտածված սպանության համար ազատազրկվել է 5 տարով: Բացի այդ՝ նա պայմանական 3 տարի է ստացել՝ անօրինական զենք պահելու և զինված հարձակման համար:
Պիստորիուսն իրավունք ունի բողոքարկել դատարանի որոշումը՝ ազատազրկումը տնային կալանքի փոխելու նպատակով:
Հիշեցնենք, որ սպանությունը տեղի էր ունեցել 2013թ. փետրվարի 14-ին: Պիստորիուսն իր ընկերուհուն շփոթել էր գողի հետ ու մի քանի անգամ կրակել լոգարանի փակ դռան ուղղությամբ: