Կենտրոն հեռուստաընկերությունը եվ Երկիր Մեդիան պատասխանատվության կենթարկվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) ուրբաթ՝ մայիսի 18-ին, կքննարկի “Կենտրոն” և “Երկիր Մեդիա” հեռուստաընկերություններին պատասխանատվության ենթարկելու հարցերը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՌԱՀ տարածած մամուլի հաղորդագրությունից, որում նշված է, որ ՀՌԱՀ վարչական շենքում տեղի կունենա հանձնաժողովի նիստ և օրակարգում ընդգրկված է երկու հարց. “Մուլտի մեդիա Կենտրոն Թի–վի” ՓԲ ընկերությանը (“Կենտրոն” հեռուստաընկերություն) և “Հուսաբերե ՓԲ ընկերությանը (“Երկիր Մեդիա” հեռուստաընկերություն) վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հարցը: Նշենք, որ 4 օր առաջ՝ մայիսի 11-ին ևս “Կենտրոն” հեռուստաընկերությունը ենթարկվեց վարչական պատասխանատվության՝ տուգանվելով 1 մլն դրամով։ Ըստ ՀՌԱՀ-ի “Կենտրոն”-ը վարչական պատասխանատվության ենթարկվեց “Հեռուստատեսության և ռադիոյի մասինե ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն: Նշենք, որ նշված դրույթի համաձայն՝ Ընտրությունների և հանրաքվեների մաuին Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ քարոզչության համար արգելված ժամանակահատվածում քարոզչական բնույթի հաղորդում հեռարձակելը` առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով: Մասնավորապես, ըստ ՀՌԱՀ–ի եզրակացության “Կենտրոն”-ը ընտրությունների նախորդ՝ “Լռության օրը” խախտել էր նշված դրույթը և հեռուստաընկերության եթերում հնչել էր հակաքարոզչություն՝ ի դեմս ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի՝ հեռուստաընկերության եթերում հնչած որոշ հայտարարությունների։ Նշենք, որ ՀՌԱՀ հաղորդագրության մեջ այս անգամ նշված չէ թե օրակարգում ներառված հարցերը “Հեռուստատեսության և ռադիոյի մասին” ՀՀ օրենքի որ դրույթների հետ են կապված։
Այնուամենայնիվ, ՀՌԱՀ-ից armlur.am–ին հայտնեցին, որ այս անգամ օրակարգում ներառված հարցերը, “Կենտրոն” ՀԸ-յան մասով, նոր խնդիրների են վերաբերում և նախորդ դեպքի հետ կապ չունեն։




Լրահոս