ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, շարունակելով համալրել մասնաճյուղերի թիվը, բացում է նոր մասնաճյուղ, այս անգամ Երեւանում… Հոկտեմբերի 17-ին ք. Երեւան, Կոմիտասի պողոտա, 61 շենք հասցեում «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ վարչության նախագահ Արսեն Միքայելյանը եւ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, բարձրաստիճան հյուրերի ներկայությամբ կարմիր ժապավենը կտրելով, ազդարարեցին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «ԿՈՄԻՏԱՍ» մասնաճյուղի հանդիսավոր բացումը, որը շարունակվեց հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովվի ավանդական օրհնության կարգով, մասնաճյուղի տարածքում նպատակային շրջայցով, տարբեր քննարկումներով եւ հյուրասիրությամբ:
«ԿՈՄԻՏԱՍ» մասնաճյուղը շուրջ 40 մասնաճյուղ ունեցող ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ 15-րդ մասնաճյուղն է, որը գործում է մայրաքաղաքում:
Նորաբաց մասնաճյուղում տարբեր տնտեսավարող սուբյեկտների եւ ֆիզիկական անձանց համար ստեղծված են ապահով եւ բարձրակարգ սպասարկման բոլոր պայմանները, ինչպես նաեւ ներկայացված են ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից մատուցվող բոլոր ծառայությունները, այդ թվում՝ մատչելի վարկատեսակները, գրավիչ պայմաններով ժամկետային ավանդները, միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգերը եւ այլ ֆինանսական ծառայություններ:
«ԿՈՄԻՏԱՍ» մասնաճյուղի անձնակազմը հստակ սկզբունքով ձեւավորվել է բանկային ոլորտում երկարամյա փորձ ունեցող հմուտ կադրերի հավաքագրման միջոցով, ովքեր պատրաստ են աշխատանքային գործընթացում յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերել անհատական մոտեցում:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ունի մեծ թվով հավատարիմ հաճախորդներ, որոնց մի մասը գտնվում են Արաբկիր վարչական շրջանում: Այդ կապակցությամբ Բանկն իր մասնաճյուղային ցանցի զարգացման եւ հաճախորդների սպասարկման քաղաքականության շրջանակում որոշում կայացրեց ավելի մոտ գտնվել հավատարիմ հաճախորդներին: Բացի դա, այս տարածքում մրցակից բանկերի էական թիվը թույլ է տալիս մտածել, որ այստեղ նույնպես անհրաժեշտ է ամրապնդել Բանկի մրցակցային դիրքը՝ ներկայանալով մատչելի եւ բացառիկ բանկային ծառայություններով»,-նշում է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ վարչության նախագահ Արսեն Միքայելյանը:
Նշենք, որ որակի, մատչելիությանն եւ հուսալիության սկզբունքով ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ այս տարի տարբեր աշխարհագրությամբ, բացել է նոր մասնաճյուղեր, որոնք հասցրել են արժանանալ հաճախորդների եւ գործընկերների վստահությանը: