
Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդի մտերիմ, նախկին նախարար Ժան-Պիեռ Ժույեն այսօր առավոտյան RTL-ի եթերում հաստատել է այն լուրը, որ երկրի նոր վարչապետ կնշանակվի Սոցիալիստական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար, Նանտի փոխքաղաքապետ Ժան-Մարկ Այրոն, հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:
“Ես, բացի մամուլից, ունեմ տեղեկությունների այլ աղբյուրներ ևս, և ֆավորիտը Այրոն է”,- ասել է նա:Իսկ Ելիսեյան պալատում արդեն սկսվել է նորընտիր նախագահ Օլանդի երդմնակալության արարողությունը, որից հետո, ավանդույթի համաձայն, մեքենայով կշրջի մայրաքաղաքով: