
Բրիտանական The Defiled խումբը ելույթ է ունեցել Գրենլանդական ծովում լողացող սառցալեռան վրա: Բեմական կաշվե կոստյումներ հագած երաժիշտները սառցե բեմի վրա դիմացել են գրեթե կես ժամ: Անսովոր ելույթի վկաներն են եղել մոտակա Կուլուսուկ գյուղի մի քանի բնակիչներ, որոնք համերգին հետևել են ձկնորսական նավակներից:
Համերգի ողջ ընթացքը նկարահանվել է տեսախցիկով:
Համերգի համար հարմար սառցալեռը խումբը փնտրել է մի քանի օր, քանի որ սառույցը պետք է դիմանար ոչ միայն երաժիշտների, այլև նրանց սարքավորումների քաշին: Այդ հարցում նրանց օգնել են տեղի բնակիչները: