ԴԱՀԿ այցելած կնոջ համար շտապ օգնություն է կանչվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության շենք է գնացել տարեց կին, ով սկսել է բողոքել ԴԱՀԿ կատարած աշխատանքներից, ապա կնոջ ինքնազգացողությունը վատացել է: ԴԱՀԿ աշխատակիցները կնոջ համար շտապ օգնություն են կանչել:

Armlur.am-ը կապ հաստատեց ԴԱՀԿ ծառայության լրատվության հետ կապերի բաժնի հետ, որտեղ վստահեցրին, որ կինը պարզապես վարույթի համար նախատեսված վճարումներն անելու նպատակով է գնացել իրենց մոտ, և նրա ինքնազգացողությունն անսպասելի վատացել է:

Մեզ հայտնեցին նաև, որ տարեց կինն իրեն պահել է շատ հանգիստ, իսկ մինչ կսպասեր իր հերթի մոտենալուն, ասել է, որ գլխացավ ունի: ԴԱՀԿ-ից հաստատեցին, որ կնոջ համար շտապ օգնություն է կանչվել:




Լրահոս