
Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը մայիսի 15-18-ին, Սանկտ-Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին, ինչպես նաեւ ՄԽՎ Խորհրդի, երեք մշտական հանձնաժողովների նիստերին: Հայաստանի ԱԺ մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ հայկական պատվիրակությունը գլխավորում է ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը, կազմում են պատգամավորներ Արտակ Դավթյանը եւ Հրայր Կարապետյանը: ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը կմասնակցի նաեւ ՀԱՊԿ ԽՎ-ի Խորհրդի եւ լիագումար նիստերին, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական ընկերակցության Միջխորհրդարանական վեհաժողովի ու Նեւայի միջազգային բնապահպանական կոնգրեսի լիագումար նիստերին: