Վերջին տարիներին թափառող կենդանիների թիվը մայրաքաղաքում պակասել է:
Armlur.am-ի զրուցակիցները նույնպես նկատել էին, որ զանազան վարակներ ու հիվանդություններ տարածող չորքոտանիներն այլևս նախկինի պես շատ չեն, թեև նրանց առկա թվաքանակը շարունակում է անհանգստացնել երևանցիներին: Մարդիկ նշում էին, որ հատկապես օրվա որոշակի ժամերին շներն ակտիվանում են ու նվազ մարդաշատ փողոցներում իրենց ագրեսիվ վարքագծով իրական վտանգ են ներկայացնում անցորդների համար: Քիչ չեն եղել դեպքերը, երբ շան կծածն անդառնալի հետևանք է ունեցել պատահական անցորդի համար:
Այսուհանդերձ, բոլորն էին հակված քաղաքը չորքոտանիներից ամբողջովին մաքրած տեսնելուն և հավատացած էին, որ դա այնքան բարդ գործընթաց չէ, որ տարիներ տևի:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան