
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ իր մարդիկ փնտրում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարին և մտադիր են նրան ոչնչացնել, և ավելացրել, որ առայժմ չեն կարողանում գտնել:
«Այդ բանդիտների ղեկավարը Բաղդադում մի անգամ քարոզ է կարդացել, դրանից հետո՝ անհետացել: Իմ մարդիկ նրան փնտրում են, բայց ոչ մի տեղ չեն կարողանում գտնել», – РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Կադիրովը:
Նա լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ԻՊ-ը լավ զինված բանդիտական միավորում է, որի նպատակն է ոչնչացնել մուսուլմաններին:
«Ես կխնդրեի նրանց «Իսլամական պետություն» չանվանել: Դրանք շայթաններ են, որոնց նպատակն է շատ փող աշխատել: Նրանք կատարում են Արևմուտքի առաջադրանքը և նպատակային ձևով սպանում մուսուլմաններին», – հայտարարել է Չեչնիայի ղեկավարը: