Երեք ուժերը չեն պաշտպանել պայմանավորվածությունը. ինչու փլուզվեց «քառյակը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Անկեղծ ասած, մենք պայմանավորվել էինք «Դաշնակցության» հետ, որպեսզի 12 կետերի հետ կապված Քառյակի նիստ հրավիրենք, հետո չպաշտպանեցինք մեր պայմանավորվածությունը, ինչը շատ ընդգծված գնահատականի արժանացավ մեր գործընկերների կողմից»,-այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով չորս ուժերի գործունեությանը, ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

«Ինչ-որ տեղ հասկանալի է. ինչ-որ փաստաթղթի տակ ստորագրելուց առաջ տվյալ քաղաքական ուժը պետք է մասնակցի այդ փաստաթղթի ձևավորմանը», – ընդգծեց նա:

Լրագրողների դիտարկմանը, թե ՀՅԴ-ն «եռյակին» մեղադրում է իշխանության հետ բանակցելու մեջ, Ռուբեն Հակոբյանը նշեց. «Մենք չենք բանակցում, կամ, համենայնդեպս, ես տեղյակ չեմ: «Ժառանգության» անունից կարող եմ ասել, որ ոչ մի բանակցություն էլ տեղի չի ունենում իշխանության հետ, բայց մյուս կողմից այդքան բոբո մի՛ դիտեք բանակցությունները, որովհետև վաղը մյուս օրը, եթե անհարժեշտ լինի քննարկել պետությունն այս վիճակից հանելու հարցը, պետք է բանակցել: Բանակցելը քաղաքական մշակույթ  է: Ես այդքան ուշադրություն չեմ դարձնում ձևակերպումներին»:




Լրահոս